211652_close_icon
views-count994 դիտում article-date 21:43 13-05-2024

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ Երևանյան լճի հարակից տարածքում իրականցվել է ծառատունկ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքապետն ընդգծել է, որ կանաչապատման ուղղությամբ այն ճանապարհը, որով իրենք այժմ անցնում են, բավականին խրթին է և շատ հարցեր է առաջացնում։ Բայց  քաղաքապետը վստահ է՝  իրենք ճիշտ ճանապարհին են։

«Այսօր մենք Երևանյան լճի հարակից տարածքում իրականացնում ենք ծառատունկ։ Տարածքը  բարեկարգվում է դեռևս  2022 թվականից, և բավականին երկար ժամանակ է՝ այստեղ այդ աշխատանքներն իրականացվում են, և այժմ   արդեն հասել ենք վերջնակետին։ Այս հատվածում ծառատունկից հետո մենք պլանավորում ենք ամբողջ լճի հարակից տարածքները նորից ուսումնասիրել, բարեկարգել և լիճը դարձնել զբոսաշրջիկների և երևանցիների համար հետաքրքիր այցելության վայր»,- նշել է Ավինյանը։

Նմանատիպ նյութեր