211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:56 17-05-2024

Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին

Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել:

Այս մասին, այսօր ԵՊՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ որպես վարչապետի թեկնածու առաջարկվել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի անունը, ասում է. «Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»:

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի թեկնածությանն ու օրենքով դրա անհնարինությանը, Սրբազանն ասաց.
«Այդ հարցին պետք է պատասխանեն իրավաբանները, իրավագետները»։

Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնց բացառում է լինեն թեկնածուների շարքում կամ որպես թեկնածու քննարկվի, Բագրատ Սրբազանն ասաց.

«Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ»։

Դիտարկմանը, որ մինչև հիմա չի ներկայացվել գործողությունների ճանապարհային քարտեզը, Բագրատ Սրբազանն ասաց, որ առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ մանրակրկիտ:

Նա հորդորեց չշտապել։

Դիտարկմանը, թե առաջին օրը Հանրապետության հրապարակում մեկ ժամ, ապա 20 րոպե տվեց, որ Փաշինյանը հեռանա, մինչդեռ դեռևս պայքարի ճանապարհային քարտեզ ներկայացված չէ՝ Սրբազանն արձագանքեց. «Այո, շտապեցինք»։

Նմանատիպ նյութեր