211652_close_icon
views-count985 դիտում article-date 09:34 18-05-2024

Երևանի փոքր կենտրոնում մայիսի 19-ին կլինեն փակ փողոցներ

Մայիսի 19-ին Երևանում անցկացվող  «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավերապես փակ են լինելու հետևյալ հատվածները.

Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա:

Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որն այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:

Նմանատիպ նյութեր