211652_close_icon
views-count1447 դիտում article-date 09:40 31-10-2024

Քաղաքագլուխ չունեցող Գյումրիում պաշտոնյաները հերթով հրաժարական են տալիս. Aravot.am

«Բալասանյան դաշինքի» ավագանու  14 անդամների մանդատները վայր դնելուց, Գյումրու կառավարումից  հրաժարվելուց անմիջապես հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնողները՝ քաղաքապետի օգնականներ, խորհրդականներ, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

Քաղաքապետարանից  հեռանալու դիմում  ներկայացրել են նաև երկու բաժնի պետեր՝ Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը և «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաև Գյումրու նախկին փոխքաղաքապետ,համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, որը Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերներից է, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը։

Նա փորձառու ֆինանսիստ է․ իր ողջ կյանքում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, 1976 – 1999 թթ․ -ին դարձյալ զբաղեցրել է քաղաքի գլխավոր ֆինանսիստի պաշտոնը, եղել է Հյուսիսային էլեկտրական ցանցերի ֆինանսական հարցերով տնօրեն։ Նա աշխատանքի էր եկել Սամվել Բալասանյանի հրավերով։

Լենա Ջիլավյանը քաղաքապետարանի ամենակոլորիտային դեմքերից էր, նա ավագանու նիստերի ժամանակ իր նուրբ հումորներով կարողանում էր փոխել մթնոլորտը, հատկապես երբ որոշակի լարվածություն էր նկատում տարբեր խմբակցությունների անդամների միջև։

Ազատման դիմումներ ներկայացրել են համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը,օգնականներ Ռոբերտ Եգորյանը, Արամ Շաբոյանը։ Շաբոյան եղբայրները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի մտերիմներից են, եղբայրներից մեկը՝ Արման Շաբոյանը, քաղաքապետարանից հեռացել էր ավելի վաղ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր