1018 դիտում
16:21 18-05-2024
Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
Սրբազան Հայր, Դուք սա հռչակել եք որպես ճշմարտության շարժում, և ճշմարտությունը պետք է հաղթի խավարին: Մենք արվեստագետ ընկերներով կոչ ենք անում, որ քանի որ դուք հոգևորական եք և կաշկանդված չեք որևէ կուսակցության հետ կապանքներով, Դուք բացահայտեք այն իրողությունը, որ եղել է 2018 թվականին: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի և մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասաց կոմպոզիտոր Ժիրայր Շահրամանյանը:
«Սրբազանի հետ ծանոթացել ենք Կանադայում, երբ համերգներով այնտեղ էի: Շարժմանն առաջին իսկ օրվանից միացել եմ և´ ֆիզիկապես, և´ իմ ամբողջ շրջապատին կոչ եմ արել միանալ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երաժշտության մեջ խրված մարդ եմ, բայց կյանքում առաջին անգամ պետք է քաղաքական խոսք ասեմ»,-ասաց Ժիրայր Շահրիմանյանը:
«Մեր ժողովրդի հետ մեծ ողբերգություն է տեղի ունեցել, և մանրամասները թաքցվում են: Դա իրականում ո´չ ձեր անելիքն է, ո´չ կոմպոզիտորի, ո´չ էլ մշակույթային գործչի: Դա պետք է անեն ընդդիմադիր պատգամավորները, բայց իրենք կաշկանդված են: Բացահայտե´ք` ի՞նչ է եղել 2018 թվականին, ո՞վ է իրականում Նիկոլ Փաշինյանը, ովքե՞ր են բերել նրան ու ի՞նչ նպատակով: Ես համոզված եմ` երբ այդ հարցի վրա լույս բացվի, Ձեզ կմիանան հարյուրհազարավոր մարդիկ, որոնք մոլորության մեջ են»,-հավելեց նա:
«Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ, չգիտեի: Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը, հազար ու մի մարդու մարդ լինելը, անառակության գագաթին լինելը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի»,- Ժիրայր Շահրամանյանի հարցին ի պատասխան կատակեց Բագրատ Սրբազանը:

Նմանատիպ նյութեր
868 դիտում
16:49 06-06-2023
Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան
982 դիտում
20:47 23-06-2024
Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը