211652_close_icon
views-count853 դիտում article-date 20:47 23-06-2024

Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է․ Բագրատ Սրբազան

Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք: Դա անհրաժեշտություն է: Ոչ թե՝ հնարավոր է, թե հնարավոր չէ, այլ անհրաժեշտությու՞ն է, թե՝ ոչ։

Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին: Մենք արդեն իսկ փոփոխությունների ժամանակներ ենք ապրում, մեզ մնում է պարզապես թղթի վրա դա վավերացնել»: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է»,-ասել է  նա:

«Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա: Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր