211652_close_icon
views-count62238 դիտում article-date 10:53 19-05-2024

Կոտայքի մարզում զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրում գտնվող տներից մեկը, կրակելով վնասել «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ապակիները և փորձել գողություն կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Հ. Ա․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրում գտնվող իր տան բակ և փորձել այնտեղ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել, կրակելով վնասել են ապակիները, սակայն ազդանշանը միանալուց հետո դիմել են փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ։

 Արդեն տեղում ոստիկաններին Հ. Ա․-ն հայտնել է որոշ մանրամասներ և ոստիկաններին է փոխանցել տեսախցիկների տեսագրությունը։

 Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր