5945 դիտում
21:08 31-07-2014
Արտակարգ իրավիճակ Կենտրոն վարչական տարածքում. հաստաբուն ծառը շրջվելով վնասել է շենքի ապակիները ու կոտրել Opel մակնիշի ավտոմեքենայի ապակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմոն Վրացյան փողոցում քամու հետևանքով հաստաբուն ծառը շրջվել է նշված փողոցի 84/1 շենքի վրա և կոտրել 3-րդ հարկի ապակիները, և շենքի մոտ կայանված Արման Պողոսյանի վարած Opel Vectra մակնիշի 23 VR 333 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի ապակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և ավտոսանդուղքը:
Բարեբախտաբար ծառի ընկնելու հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ժամանել էին նաև Երքաղլույս ՓԲԸ-ի աշխատակիցները, հավաքվածները ասում էին, թե ո՞վ է փոխհատուցելու շենքի վնասված ապակիների և ավտոմեքենայի համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը, թ՞ե նշված վարչական շրջանի կանաչապատման պատասխանատուները:
Նախնական տվյալներով, Opel Vectra մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 160.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 43.000 դրամ:
Նշենք, որ շենքին պատճառված վնասները նույնպես կարող էին փոխհատուցվել ապահովագրական ընկերության կողմից, եթե շենքը ապահովագրված լիներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+