211652_close_icon
views-count1648 դիտում article-date 21:13 19-05-2024

«Ես եղբայր չեմ ուրացել». Բագրատ Սրբազանն` Արամ Զ. Սարգսյանին

«Արամ Սարգսյան, Զավենի որդի. ես մյուսների պես քեզ չեմ ասելու՝ «Վազգեն Սարգսյանի, մեր Սպարապետի քույր», «հոպլո»: Ինձ թույլ չեմ տա»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրը, Բագրատ Սրբազանն ասաց, որ առաջին եւ միակ անգամ անդրադառնալու է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, ով այս ընթացքում բազմաթիվ անգամներ հարկ է համարել պիտակավորել թե սրբազանին, թե  նրա գլխավորած շարժումը, գրում է aravot.am-ը։

«Միայն մեկ բան կասեմ՝ ես եղբայր չեմ ուրացել: Իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ Սպարապետի արձանն են պղծել: Իմ եղբոր վաստակը չեմ փաթաթել ու արծաթի հետ մի նժարի վրա դրել»,- Արամ Զավենիչին դիմեց Բագրատ Սրբազանը՝ հորդորելով՝ չմոռանա, թե քանի անգամ է իր եւ Միքայել Սրբազանի ձեռքը համբուրել, փարվել նրանց:

«Այն ճանապարհը, որը դու անցել ես, պետք էր հնարավորինս փաթաթել, ծածկել ու պահել, որ ոչ ոք չիմանար»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ պատրաստ է ամեն տարբերակով էլ խոսել իր հետ. «Դուք փողոցի մարդիկ եք, փողոցային մարդիկ եք, գաղափարի մարդիկ չեք՝ բացարձակ նշանակություն չունի, թե ի՞նչ գնի պիջակ ես հագնում եւ ի՞նչ գնի մատանի ես դնում, այլ էլ՝ ցուցադրական»:

Նմանատիպ նյութեր