940 դիտում
11:47 20-05-2024
Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է
Կիրակի օրը Իրանի հյուսիս-արևմուտքում մառախլապատ պայմաններում նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» հետևանքով նախագահի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան լուրից հետո Իսրայելի տարբեր ռաբբիներ հրապարակայնորեն արձագանքել են՝ խոսելով, այսպես կոչված, «աստվածային միջամտության» մասին:
Ինչպես նշում է jpost.com-ը, ռաբբի Մեյր Աբութբուլը Ռաիսիին որակել է «Թեհրանի դահիճ» և դատապարտել նրան Իսրայելի և հրեա ժողովրդի նկատմամբ իր անտագոնիզմի համար:
«Ուստի Աստված ուղղաթիռի վթարի ժամանակ նրան և իր ողջ իսրայելատյաց անձնակազմը հանձնեց քամիներին», - գրել է Աբութբուլը՝ ենթադրելով, որ «վթարը աստվածային պատժի ձև էր»:
Նմանապես, ռաբբի Նիր Բեն Արցին իրադարձությունը կապել է «աստվածային դժգոհության» հետ: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Բեն Արցին զգուշացրել է. «Աստված ասաց, բավական է, դուք զայրացրել եք Նրան»: Ռաբբիի կարծիքով՝ միջադեպը «հոգևոր հատուցման» հետևանք էր Ռաիսիի և նրա վարչակազմի գործողությունների համար։
Նրանց հետ համակարծիք է նաև ռաբբի Յիցչակ Բացրին, որն իր մտքերով կիսվել է սոցիալական ցանցերում՝ Ռաիսիին «համեմատելով աստվածաշնչյան չարագործ Համանի հետ»:
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
Իրանի կառավարությունը վստահեցրել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը նախարարների կաբինետի աշխատանքի խափանումների չի հանգեցնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության, երկու ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսներին, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն։

Նմանատիպ նյութեր
932 դիտում
14:07 12-06-2015
Մասաչուսեթսի ռաբբիները Թուրքիային, ԱՄՆ-ին ու Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
805 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
Այս բաժնից
814 դիտում
20:59 28-10-2024
Վրաստանում բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում
853 դիտում
20:00 28-10-2024
Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին