865 դիտում
15:26 20-05-2024
Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան
Ամբողջ աշխարհը պետք է հասկանա՝ Հայաստանում ինչ բարքեր են տիրում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են: Դաշտերով ու ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ է սպառնացել, երկինք են բարձրացրել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ և ոստիկանական ստորաբաժանումները մի 10 շղթա, կարծես գեղարվեստական ֆիլմ նկարեն, ամոթ է»,- ասաց պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանը շեշտեց, որ երեկ էլ քաղաքացիները ցանկանում էին Սրբազան հոր հետ շփվել, ծանր հոգեբանական վիճակում են գտնվում:
«Վրաստանից գալիս են՝ խնդիր չկա, Իրանից գալիս են՝ խնդիր չկա, Ռուսաստանից գալիս են՝ խնդիր չկա, խնդիրը մե՞նք ենք: Մենք հասկանում ենք, որ Ալիևը որոշել է, որ մենք չպետք է մտնենք, այստեղի աշխատողներին ասել է, որ չթողնեն մտնենք: Դպրոցի շրջակայքում էլ է սյուն տեղադրվել, եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական, բայց այդտեղ ոչ մեկ չի ապրելու»,- ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրն այն է, որ ապօրինի գործողություն է իրականացվում է ու թույլ չեն տալիս գյուղ մտնել, կամուրջի մոտ են եղել:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո կիրանցիները կրկին ճանապարհը փակել էին:
Ոստիկանական ուժերը երեկ ընդդիմադիր պատգամավորների և մշակութային մի շարք գործիչների արգելում էին մտնել Կիրանց:
Ընդդիմադիր պատգամավորներին այլընտրանքային ճանապարհով հաջողվեց հասնել գյուղ: Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր
1072 դիտում
17:39 08-06-2024
Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է հանգրվանային ու վճռական. Գառնիկ Դանիելյան
Այս բաժնից
556 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
691 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
970 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ