1045 դիտում
17:49 20-05-2024
«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Իրանում կատարվածին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան վերաբերյալ Իսրայելի կառավարության պաշտոնական որևէ արձագանք չի եղել: Այնուամենայնիվ, ընդդիմադիր «Իսրայել Բեյթենու» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանն ասել է, որ Իսրայելը որևէ ակնկալիք չունի նրա վերաբերյալ, որ Ռաիսիի մահը որևէ փոփոխություն կբերի տարածաշրջանում Իրանի քաղաքականությունում, գրում է The Times of Israel-ը:
«Մեզ համար դա նշանակություն չունի, դա չի ազդի Իսրայելի՝ Իրանի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Իրանի քաղաքականությունը սահմանում է գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին»,- ասել է նա Ynet լրատվական կայքին։
«Սակայն կասկած չկա, որ նախագահը դաժան մարդ էր։ Մենք գեթ մի արցունք չենք թափի»,- հավելել է նա։
Ծայրահեղ աջակողմյան կոալիցիայից պատգամավոր Ավի Մաոզը՝ ծայրահեղ պահպանողական Նոամ կուսակցությունից, որն Իսրայելի վարչապետի վարզակազմում փոխնախարար է, նշել է.«Ընդամենը մեկ ամիս առաջ նա սպառնաց, որ եթե Իսրայելը հարձակվի, նրանից ոչինչ չի մնա, և այժմ նա պատմության մեջ փոշու հատիկ է»։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Նմանատիպ նյութեր
6871 դիտում
00:00 22-05-2019
Պահանջում ենք երկրի իշխանություններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին․ ՀՅԴ. Aravot.am
1546 դիտում
14:09 12-10-2023
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվող հայերին
999 դիտում
18:40 16-05-2015
Չինաստանը պետք է ջանքեր թափի Հարավ-Չինական ծովում լարվածության թուլացման ուղղությամբ. Քերրի
Այս բաժնից
1261 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
853 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները
961 դիտում
16:10 07-01-2025
Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո