211652_close_icon
views-count1114 դիտում article-date 23:08 22-05-2024

ԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում հանդիպել է մարզերի ավագ դպրոցների աշակերտների հետ

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում այս շաբաթվա ընթացքում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Դպրոցականները շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, որտեղ նրանց մանրամասն ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, ռազմակրթական նորացված ծրագրերը, կուրսանտների առօրյան, ուսումնական և կեցության պայմանները, սպա դառնալու հեռանկարներն ու պետության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնությունները և սոցիալական երաշխիքները։
Ակադեմիայի սպաներն ու դասախոսները նաև պատասխանել են աշակերտներին հետաքրքրող հարցերին։

Հանրապետության տարբեր մարզերից ռազմական ակադեմիայում հյուրընկալված աշակերտների հերթական խմբի հետ մայիսի 21-ին հանդիպել և զրուցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով ևս մեկ անգամ ներկայացրել է սպա դառնալու առավելություններն ու ռազմական ակադեմիայում ուսանելու առանձնահատկությունները։

Դպրոցականների այցերը ռազմական ակադեմիա կրելու են շարունակական բնույթ։

Նմանատիպ նյութեր