211652_close_icon
views-count51615 դիտում article-date 09:41 23-05-2024

Երևանում ստահակը կամ ստահակները ջարդել են «Հայփոստ»-ի դռան ապակին, ապա կոտրել զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում անհայտ անձը կան անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սաֆարյանն ու Հայկ Նասլյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր