211652_close_icon
views-count26737 դիտում article-date 14:16 31-05-2023

Երևանում, Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը կոտրել է «Հայփոստի» մասնաճյուղի դռան ապակին և այնտեղից գողացել զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղում եղած գումարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 31-ին, հերթական անգամ թալանել են «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 4/2 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0082 փոստային բաժանմունքում գողություն է տեղի ունեցել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ, ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ա․ Բագրատյանը, Կ․ Պատուրյանը ծառայության ընթացքում «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում լսում են հակաառևանգման ձայնային ազդանշան։

Ա․ Բագրատյանը, Կ Պատուրյանը շարժվում են ձայնի ուղությամբ և հայտնաբերում փոստային բաժանմունքի մուտքի դռան ապակին կոտրված, ու այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին։

Ահազանգով ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը քարով կոտրել է մուտքի դռան ապակին, մտել ներս և գողացել օպերատորական սեղանի վրա դրված, զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղում եղած գումարը, ապա դիմել փախուստի։ 

Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր