211652_close_icon
views-count27381 դիտում article-date 16:19 24-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 8-ամյա երեխան 2-րդ հարկի լուսամուտից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 53 խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ երեխան ՌԴ քաղաքացի 8-ամյա Յ․ Վ․-ն է։

Պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում 2-րդ հարկի բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր