211652_close_icon
views-count1291 դիտում article-date 23:51 25-05-2024

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված արժանապատիվ խաղաղության ապահովմանը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է, որ Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ «ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանը»։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանը և պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին։ Եվ ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք զարգացնել մեր գործընկերությունը և ամրապնդել հարաբերությունները ադրբեջանական ժողովրդի հետ»,- Ջո Բայդենի շնորհավորանքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նմանատիպ նյութեր