211652_close_icon
views-count1942 դիտում article-date 20:38 08-10-2024

Ղազախստանը ողջունում է խաղաղության պայմանագրի կնքմանը ուղղված Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը

Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը ՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստին այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Այսօրվա հանդիպումը կոչված է նոր լիցք հաղորդել ԱՊՀ աշխատանքին աշխարհաքաղաքական անկայունության և արագորեն փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում: Ղազախստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ քայլերը ՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։ Մենք նաև գոհունակությամբ ենք նշում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջպետական սահմանների առանձին հատվածների իրավական ձևակերպման ավարտի էական առաջընթացը»,- նշել է Տոկաևը։

Նմանատիպ նյութեր