211652_close_icon
views-count946 դիտում article-date 22:14 26-05-2024

Բելառուսը Հայաստանին տոկունություն է մաղթել ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործում

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայ ժողովրդին մաղթել է տոկունություն տարերային աղետի հաղթահարման գործում։ Կիրակի օրը մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ ասվում է, որ Բելառուսի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի իրավասու մարմինների հետ, ջրհեղեղի հետևանքով տուժած Բելառուսի քաղաքացիների մասին տեղեկություն չի ստացվել։

Նմանատիպ նյութեր