68606 դիտում
11:32 27-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Գործարանային մետրոյի կամրջի տակ հերթական «քաոսն» էր տիրում. փրկարարները ջրի մեջ արգելափակված քաղաքացիներ ու ավտոմեքենաներ են դուրս բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 25-ին Երևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով հերթական անգամ Երևանում փողոցներ են անձևրաջրերով լցվել ու պատճառը դիտահորերի խցանումն է եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավթի վարչական շրջանի Թամանցիների փողոցում՝ Գործարանային մետրոյի մոտ՝ կամրջի տակ, մի իսկական քաոս էր տիրում. մեծ թվով ավտոմեքենաներ մնացել էին ջրի մեջ ու չէին կարողանում տեղաշարժվել:
Վարորդներին ու ու քաղաքացիներին օպերատիվորեն օգնության էին հասել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 10-ից ավելի ավտոմեքենաներ դուրս բերեցին նշված վայրից:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները, հետո նրանց միացած Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարականով դեպքի վայր եկած թաղապետարանի կոմունալ բաժնի պետի գլխավորությամբ աշխատակիցները «Վեոլիա ջրի» հետ աշխատանքներ իրականացնեն՝ դիտահորերը բացելու ուղղությամբ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
55263 դիտում
14:41 29-12-2017
Արտակարգ դեպք Երևանում. Մետրոյի Գործարանային կայարանի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ