880 դիտում
17:53 27-05-2024
Ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ կազմակերպվի Գալստանյանի երդվելը և ՀՅԴ շարքերը համալրելը. Արսեն Թորոսյան
Վաղ առավոտից հետևում եմ «քաղաքական զարգացումներին», որոնք հիմնականում արտահայտվում էին անշունչ առարկաներով (աղբամաններ, ինքնագլորներ, նստարաններ) փողոցների ժամանակավորապես փակումով, քանի որ դրանք փողոցի երթևեկելի մասում դնողները «հաջող» լուսանկարվելուց հետո հեռացած էին լինում տարածքից:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան:
«Իրադարձությունների մեջ կարմիր թելի նման անցնում էր ԱԺ Հայաստան խմբակցության Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորների ակտիվությունը: Ըստ էության՝ նրանցից բացի՝ ոչ մի այլ քաղաքական գործիչ չկար «ճակատում», 40+ քաղաքական ուժերը նրանց մենակ էին թողել:
Նրանք ջանասիրաբար անում էին ուղիղ այն, ինչ արել են վերջին 3-4 տարիներին՝ մի տարբերությամբ, որ հիմա առաջնորդվում են մի ոչ կուսակցական «նախկին» եկեղեցականի կողմից, ինչը հարիր չպետք է լինի 130-ամյա կուսակցությանը:
Եվ հետևաբար, ժանրի կանոնները պահանջում են, որ հնարավորինս հրատապ կազմակերպվի Գալստանյանի երդվելը զենքի վրա և ՀՅԴ շարքերը համալրելը, եթե, իհարկե, վերջինս արժանի կլինի դաշնակցական կոչվելու պատվին: Դա ազնիվ կլինի թե՛ դաշնակցականների, թե՛ Գալստանյանի տեսանկյունից:
Դե իսկ «Սրբազան պայքարն» էլ ավտոմատ կդասվի իշխանությանը առանց ընտրությունների տիրանալու ձախողված փորձերի շարքին»,- գրել է Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր
1163 դիտում
20:48 31-03-2021
Կգործադրենք բոլոր ջանքերը, որ Հայաստանում հնարավորինս մեծ թվով մարդիկ պատվաստվեն. Թորոսյան
805 դիտում
09:37 03-04-2020
«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ չեն կազմակերպվի. «Ժողովուրդ»
8617 դիտում
13:17 10-04-2020
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձեւ
Այս բաժնից
757 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
661 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
559 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին