211652_close_icon
views-count766 դիտում article-date 19:26 27-05-2024

Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ

Իռլանդիայի իշխանությունները մտադիր են առաջիկա ամիսներին փակել Ուկրաինայից փախստականների տեղավորման կենտրոնների զգալի մասը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 27-ին հայտնել է «Irish Times»-ը՝ վկայակոչելով երկրի ինտեգրման նախարարության ներկայացուցչին:

2023 թվականի դեկտեմբերին Իռլանդիայի կառավարությունը հավանություն է տվել ուկրաինացի փախստականներին բնակարան տրամադրելու ժամկետի կրճատմանը մինչև 90 օր։ Ավելի վաղ Իռլանդիայի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինայից փախստականներին հնարավոր չէ տեղավորել՝ բնակարանների բացակայության պատճառով։

«Մարտի 14-ից հետո Ուկրաինայից ժամանած փախստականներին բնակարանով ապահովելու ժամկետի սահմանափակման արդյունքում տեղավորման կենտրոնները մասամբ կազատվեն»,- գրում է «Irish Times»-ն ու հավելում՝ փախստականներն ամեն օր լքում են իրենց տրամադրված բնակարանները, որպեսզի ինքնուրույն հաստատվեն:

Նմանատիպ նյութեր