805 դիտում
07:38 28-05-2024
Մի կողմից հեղեղն ու ոստիկաննորը, մյուս կողմից ցուցարարները փակել են ՀՀ սահմանները․ իշխանությունը չի հասկանում, թե որքան է վնասում երկրի զարգացմանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ծանր և պատասխանատու փուլերից մեկը։ Արցախի շրջափակումից հետո՝ այս օրերին շրջափակվածը Հայաստանն է։ Երեկ տարբեր հայտարարությունների համաձայն՝ այժմ Հայաստանի գլխավոր մուտքերն ու ելքերը փակ են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։
Շաբաթներ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակել էր Տավուշ-Վրաստան սահմանը՝ ի նշան սահմանագծման և սահմանազատման դեմ բողոքի, հետո արդեն ոստիկաններն են փակել ճանապարհի նույն հատվածը: Այսինքն՝ խոչընդոտներ կան մարդկային, տվյալ դեպքում՝ իշխանական գործոնով պայմանավորված:
Երեկ՝ օրվա ընթացքում, «Ճանապարհային դեպարտամենտ»-ի կողմից մի քանի անգամ պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Հայաստանի հյուսիսից դեպի Վրաստան մուտքերը բնական աղետի՝ սելավի և գետերի վարարման պատճառով արգելափակված են։
Այսօր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտարարեց նաև, որ փակ է Իրան-Հայաստան սահմանը։
Այսինքն՝ Հայաստանը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Իսկ իշխանությունները օպերատիվ խմբեր են ստեղծում աղետի չափերը գնահատելու համար․ թե երբ պետք է գնահատվեն նաև փակ սահմանների հետևանքներով ՀՀ տնտեսությանը պատճառած վնասները, պարզ չէ:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը օրվա վերջում հերքեց բոլոր լուրերը Իրան-Հայաստան փակ սահմանների մասին, բայց անհասկանալի է՝ արդյոք չե՞ն գիտակցում նրանք, թե իրենց գոյությամբ ինչ վնաս են հասցնում ՀՀ զարգացմանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2903 դիտում
22:48 07-12-2018
ՀՖՖ-ի որոշումը վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանը.«Փյունիկ»
1147 դիտում
11:40 03-02-2014
Ղրղզստանում ցուցարարները փակել են երկրի գլխավոր մայրուղին
Այս բաժնից
2245 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1675 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1474 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»