Ղրղզստանում ցուցարարները փակել են երկրի գլխավոր մայրուղին
Ղրղզստանում ցուցարարները փակել են Իսիկ-Կուլսկի շրջանի խոշոր կենտրոնները իրար կապող Կարակոլ-Բալիկչի մայրուղին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով տեղի ոստիկանության մամլո ծառայությանը:
Ըստ իրավապահների տվյալների, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են զանգվածային անկարգությունների մասնակից` տեղի բնակիչ Այբեկ Սարիբաևին ազատ արձակելու համար:
Ականատեսների վկայության համաձայն, մի քանի 10-նյակ մարդիկ փակել են մեքենաների երթևեկման ճանապարհը:
Հիշեցնենք, որ Սարիբաևը հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներից մեկն է: