62910 դիտում
10:38 28-05-2024
Լոռու մարզի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու համար նախատեսված բրիչով սպшնած 27-ամյա կնոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները (վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանի, և ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրի Բաղդասայանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկանապետը օպերատիվ տեղեկություն է ստացել, թե ով է ենթադրյալ սպանություն կատարողը և որտեղ է նա գտնվում, ու րոպեներ անց ոստիկանության օպերատիվ խումբը մեկնելով նշված հասցե հայտնաբերում է կասկածյալին ու նրան բերման ենթարկում ոստիկանության Թումանյանի բաժին:
Արդեն տեղում հարցերի ճնշման տակ կասկածյալը, ով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն է, խոստովանում է արարքը ու հայտնում, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Սոֆյա Կ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, ինչպես նաև ոստիկանաններին ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիասցող հող փխրեցնելու համար նախատեսված բրիչը:
Քննիչի որոշմամբ Սոֆյա Կ.-ն ձերբակալվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, վարչության պետի ծառայության գծով տեղակալ Հրանտ Վարդանյանը և ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել Լոռու մարզի դատախազ Զորի Բաբայանը։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել էին նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրի Բաղդասարյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև փորձաքրեագետ Է. Հովհաննիսյանը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա էր հարվածի 3 հետք։
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
23330 դիտում
17:31 05-10-2023
Արարատի մարզի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին 50-ամյա ստահակին, ով կրակել և սպանել էր հարևանի շանը