211652_close_icon
views-count1303 դիտում article-date 23:55 28-05-2024

ԵԽ պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Այս մասին հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության  վերաբերյալ։

Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում:   Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները  գոյաբանական հարցերի վերաբերյալ։

Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։

Էմանուիլ Ֆրագկոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ – Հունաստան

Իլան Դե Բասո – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, սոցիալիստներ և դեմոկրատներ, Շվեդիա

Չարլի Վայմերս – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի անդամ, Շվեդիա

Լարս Պատրիկ Բերգ – Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր, Գերմանիա

Ստելիոս Կիմպուրոպուլոս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն – Հունաստան

Մարիա Սբիրաքի - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցություն - Հունաստան

Լուքաս Ֆուրլաս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եւրոպական ժողովրդական կուսակցություն-Կիպրոս

Քոսթաս Մավրիտիս - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ընկերվարական կուսակցություն - Կիպրոս»:

Նմանատիպ նյութեր