53168 դիտում
11:51 29-05-2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն. վերջինը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, կողաշրջվել է. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում բախվել են 37-ամյա Իշխան Հակոբյանի վարած «Toyota Corolla» մակնիշի և 48–ամյա Համլետ Ներսիսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Honda»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Խալաթյանն ու Սամվել Պողոսյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությւնների՝ վթարի մեղավորը եղել է «Honda»-ի վարորդը, ով չթույլատրված հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Toyota»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12706 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ