1279 դիտում
12:51 29-05-2024
Խրախճանք չի եղել, զnhվածների մայրերին սփոփելու նպատակ են ունեցել, որ սևը չլինի գերիշխող․ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության ու կառավարող մեծամասնության հետ։
Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ տեսնո՞ւմ է Հայաստանում քաղաքական ճգնաժամի առկայություն, Փաշինյանն ասաց․
«Ինչ է քաղաքական ճգնաժամ՝ գրված է քաղաքագիտական դասագրքերում, կարող եք գնալ բացել ու տեսնել այդ ձևակերպումները»։
Անդրադառնալով օրեր առաջ «սև ու սպիտակ» խնջույքին Աննա Հակոբյանի մասնակցությանը ու դրա շուրջ առաջացած աղմուկին, Փաշինյան ասաց․
«Նախ խրախճանք չի կազմակերպվել, ինչքան ես տեղյակ եմ՝ այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում ու ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը, այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ՝ մոտ 5-6 ամիս առաջ։ Ինչքան գիտեմ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը չլինի գերիշխող»։
Հարցին կհանդիպի՞ արդյոք Սրբազանին, Փաշինյանն ասաց․
«Ովքեր ուզում են հանդիպել ինձ հետ, դրա համար ձևաչափեր կան, կարող են հերթագրվել ու ազատ հանդիպել»։

Նմանատիպ նյութեր
2283 դիտում
10:48 21-11-2018
Սևը մնում է սև, սպիտակը՝ սպիտակ․ այլ է, թե ո՞վ կուզենա դրա մասին լսել․ «Ժողովուրդ»
2821 դիտում
19:34 19-06-2016
Հռոմեական կայսրությունում սևը համարվում էր սգի գույնը
Այս բաժնից
937 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1306 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան