211652_close_icon
views-count718 դիտում article-date 10:29 30-05-2024

Բրազիլիան հեռացրել է Իսրայելում իր դեսպանին

Բրազիլիան պաշտոնից հանել է Իսրայելում իր դեսպան Ֆրեդերիկո Մայերին և չի պատրաստվում նորին նշանակել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։

Globo թերթը, վկայակոչելով Բրազիլիայի նախագահի հատուկ խորհրդական Սելսո Ամորիմին, անցյալ շաբաթ հայտնել էր, որ Մայերը, որին  նախկինում բրազիլական իշխանությունները հետ էին կանչել Թել Ավիվից, չի վերադառնա իր պաշտոնին։

Փետրվարին բրազիլական Folha de São Paulo թերթը հայտնել էր, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հետ է կանչել Թել Ավիվում երկրի դեսպան Ֆրեդերիկո Մայերին խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Բրազիլիայի ղեկավարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել:

Փետրվարին Լուլա դա Սիլվան ասել էր, թե այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, «ցեղասպանություն» է և դա համեմատել էր հրեաների դեմ Ադոլֆ Հիտլերի վայրագությունների հետ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նման հայտարարություններն անվանել էր «կարմիր գծի հատում»։

Նմանատիպ նյութեր