29208 դիտում
13:00 30-05-2024
Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են «Իզիփեյ» վճարային տերմինալի փականը և գողացել մի քանի մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Սուրեն Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 04։10-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը, այնուհետև դրամարկղի դռան փականը կոտրելու միջոցով Ավան վարչական շրջանի, Նարեկացի թաղամասի 44/7 հասցեում տեղադրված իրեն պատկանող «Իզիփեյ» վճարային տերմինալից գողացել են մի քանի մլն դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորք բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում Սուրեն Մ․-ն հայտնել, որ գողացել են մոտ 4 մլն դրամ։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խունբը բաժնի պետ Հովհաննես Պողոսյան գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
16748 դիտում
20:21 13-05-2024
Գողություն՝ Երևանում․ «Իզի փեյ» վճարային տերմինալի փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են մոտ 3 մլն դրամ գումար
14147 դիտում
11:11 23-06-2024
Գողության դեպք՝ Երևանում․ տեխնիկական միջոցների գործադրմամբ թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
7290 դիտում
23:20 27-09-2021
Աշտարակի ոստիկանները բացահայտել են Ուջան գյուղում կատարված վճարային տերմինալի գողության դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ