211652_close_icon
views-count763 դիտում article-date 11:59 31-05-2024

Թուրքիայից այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ Սրբազան

Այդ մտահոգությունները եւ վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի մեջ ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին  Թուրքիայում գործող Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը:

«Որեւէ ձեւով այդ հայտարարություններ են, սպառնալիքներ են աջակցության կոչեր են այդ վախկոտին, բացարձակ մեզ ոչ վախեցնելու են, ոչ մեր ճանապարհիից հետ են պահելու: Նշանակում է ճիշտ թիրախային ճանապարհի մեջ ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե Սրբազանը մտադիր է իր գործողություններով արյուն քսել այս իշխանությունների վրա, նա արձագանքեց. «Թող իրենք հայելի պահեն, թե ում արյուն են իրենք հեղել, թե ֆիզիկական, թե հոգեւոր, թե բարոյական: Արյունն իրենց վրա եւ այս ամբողջը դրա վկայությունն է»:

Պատասխանելով իրեն ոստիկանական օպերատիվ ծառայությունների ուժեղացված հետևելու մասին հարցին՝ Սրբազանն ասաց, որ նախորդ օրը օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իր շրջակայքում։

Նմանատիպ նյութեր