211652_close_icon
views-count1135 դիտում article-date 17:13 01-06-2024

Սանկտ Պետերբուրգի գերեզմանատանը դրվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը

«Վագներ» ՄՌԿ սեփականատեր Եվգենի Պրիգոժինի գերեզմանին  Սանկտ Պետերբուրգի Պորոխովյան գերեզմանատանը այսօր՝ հունիսի 1-ին բացվել է հուշարձան՝ ի պատիվ նրա։ Արարողությոնը նվիրված է նրա ծննդյան օրվան։ Հուշարձանին ծաղիկներ են դրել ՄՌԿ մի քանի մասնակիցներ, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

 Տեղի «Բումագա» պարբերականը տեղեկացրել է, որ մարդիկ մոտենում են գերեզմանին մի քանի րոպեն մեկ։ Գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ բոլորին զննում են ոստիկանները։ Նախատեսվում է գերեզմանից հատուկ ուղի սարքել Ռյաբովի խճուղի դուրս գալու համար։

Եվգենի Պրիգոժինը զոհվել է 2023թ. օգոստոսի 23-ին Տվերի մարզում նրա Embraer բիզնես-ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Ինքնաթիռում էին գտնվում «Վագներ» ՄՌԿ հրամանատար Դմիտրի Ուտկինը եւ էլի ութ մարդ, ոչ ոք ողջ չի մնացել։ Ապրիլի 5-ին Պրիգոժինի եւ Ուտկինի հուշարձան էր բացվել ժամատան տարածքում, Մոլկինոյից (Կրասնոդարի երկրամասի Գորյաչի կլյուչ քաղաք) ոչ հեռու։ Պատվանդանին անունների եւ ազգանունների փոխարեն գրված են նրանց ազդականչերը՝ Առաջին եւ Իններորդ։ Պետերբուրգում ՄՌԿ-ի հիմնադրի հուշարձանը դրվել է մայիսի 29-ին։

Նմանատիպ նյութեր