211652_close_icon
views-count1243 դիտում article-date 16:24 20-07-2024

Սանկտ Պետերբուրգում անարգել են Եվգենի Պրիգոժինի հուշարձանը

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք սպիտակ ներկ են լցրել «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գերեզմանաքարին։ Նրա ձեռքում դրել են խաղալիք մեծերի համար, գրել է «Կոմերսանտը»։

Շաբաթ, հուլիսի 20-ին, համացանցում եւ թելեգրամ-ալիքներում տարածվել է տեսանյութ, որը նկարահանվել է Պորոխովյան գերեզմանատանը։ Կադրերում երեւում է, որ բրոնզե արձանի վրա (դեմքին եւ մարմնին) մնացել են սպիտակ ներկի հետքեր։ Անհայտ անձինք նրա ձեռքին խաղալիք ֆալոս են դրել։

Ականատեսների խոսքով՝ հուշարձանին արդեն վերադարձրել են նախկին տեսքը, այն լվացել են, իսկ գերեզմանը կարգի բերել։ Նշվել է, որ այն կարգի են բերել հենց «Վագների» անդամները։ Եգենի Պրիգոժինի հուշարձանի բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին, նրա ծննդյան օրը։ Առայժմ հայտնի չէ, թե ով է անարգել գերեզմանը։

Եվգենի Պրիգոժինը զոհվել է 2023թ. օգոստոսի 23-ին Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից։ Embraer բիզնես-ջեթում էին նաեւ «Վագների» հրամանատար Դմիտրի Ուտկինը եւ եւս ութ մարդ։ Նրանք բոլորը զոհվել են։ Բացի Սանկտ Պետերբուրգի գերեզմանից՝ Եվգենի Պրիգոժինի եւ Դմիտրի Ուտկինի հուշարձան է բացվել Մոլկինո (Գորյաչի Կլյուչ քաղաք) զորադաշտից ոչ հեռու գտնվող ժամատանը Կրասնոդարի երկրամասում։

Նմանատիպ նյութեր