27064 դիտում
11:16 08-06-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ «Մալիբու» այգում հայտնաբերվել են արնանման հետքեր․ ժամանել է Երևանի ոստիկանության պետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրմանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 21-ամյա Գոռ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ըստ բժիշկների «կրծքավանադակի կտրած վերք» ախտորոշմամբ։
Ահազանգով հիվանդանոց, ապա դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը նշված այգում հայտնաբերել են արնանման հետքեր և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+