211652_close_icon
views-count8176 դիտում article-date 22:20 08-06-2024

Հայաստանի անշարժ գույքի ոլորտի առաջատարները միավորվել ու ստեղծել են «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա»-ն

Հայաստանի անշարժ գույքի ոլորտում առաջատար՝ ALEX-R, ARGO REALTY, BANALI, CALIBRI, KENTRON, RED INVEST GROUP և SILVER REA ընկերությունները միավորվել և ստեղծել են «Հայաստանի ռիելթորների ասոցիացիա»-ն:

Ասոցիացիայի առաջնային նպատակներն են՝

- միասնական դիրքորոշմամբ օժանդակել ոլորտում իրականացվող հանրային քաղաքականությանը, օրենսդրական նախաձեռնություններին և հանրային բարենպաստ միջավայրի ձևավորմանը,
- մասնակցել Հայաստանում անշարժ գույքի ոլորտում ներդրումային միջավայրի բարելավմանը՝ խթանելով Ասոցիացիայի, ռիելթորական ընկերությունների միջազգային կապերի ընդլայնմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը,
- ձևավորել բարենպաստ միջավայր և միասնական հարթակ ոլորտի մասնակիցների համար, աջակցել ռիելթորների կրթությանը, կադրերի շարունակական մասնագիտական զարգացմանը, նրանց հնարավորությունների ու փորձառության ընդլայնմանը։

7 անդամ ընկերությունների միաձայն որոշմամբ ասոցիացիայի խորհրդի նախագահ է ընտրվել «Կենտրոն» գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը, ասոցիացիայի նախագահ՝ Դավիթ Ամիրյանը։

Հետևե´ք մեր հետագա գրառումներին՝ ծանոթանալու ասոցիացիայի գործունեությանը։

Նմանատիպ նյութեր