15818 դիտում
09:33 09-06-2024
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հսկայական քարերը թափվել ու հայտնվել են Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. մարզպետի հանձնարարականով ժամանել են մասնագետները, ՊԾ գումարտակի հրամանատարի կարգադրությամբ պարեկները հերթապահություն են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով պարեկները անցել են ուժեղացված ծառայության մինչև ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնիկայով կմոտենան ու կհեռացնեն քարերը։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ովքեր ուսումնասիրում են խնդիրը և պարզել են, որ կա այլ քարերի թափվելու վտանգ ու մարզպետի հանձնարարականով արդեն համապատասխան աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն ինչ եղանակով են վտանգավոր քարերը հեռացնում։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16849 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ