211652_close_icon
views-count14146 դիտում article-date 11:35 11-06-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. խոտանված դիտահորը ավտոմեքենայի հրդեհի պատճառ է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45–ամյա Վահագն Գրիգորյանը իր վարած «ՎԱԶ 217030» մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցների խաչմերուկում ընկել է վնասված դիտահորի մեջ, ապա առաջ ընթացել, ինչից հետո ավտոմեքենայում հդեհ է բռնկվել:

Այդ մասին դեպքի վայր ժամանած հրշեջներին ու պարեկներին տեղեկացրել է Վ. Գրիգորյանը:

Ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչև հրշեջների ժամանումը՝ առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

Ժամանած հրշեջները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:  

Վթար-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Քարամյանն ու պարեկ Վահե Մելիքյանը:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

SHAMSHYAN.com-ի թղթակցին վարորդը հայտնել է, որ ինքը պատրաստվում է վնասված դիտահորի պատճառով նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար դիմել կամ Երևանի քաղքապետարան, կամ եթե փոխհատուցում չտրվի, դատական կագով լուծի խնդիրը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր