919 դիտում
11:21 11-06-2024
ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները․ Արծվիկ Մինասյան
Հենց նոր պարզվեց, որ ԱԺ նախագահը քաղաքական գնահատական է տալիս այն իրավական պահանջին, որ ամրագրված է Սահմանադրության մեջ։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Երբ խոսք է գնում ԱԺ բնականոն գործունեության մասին, դրա կարևոր տարր համարվող արտահերթ նիստը պետք է կայանա։ Բայց երբ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն է հրապարակային հայտարարում, որ դա նորմալ է, առաջանում է երկու հստակ արձանագրում։ Առաջինը, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները։ Մեծամասնության գործողություններն ուղիղ ազդում են ԱԺ-ի բնականոն գործունեության վրա, հետևաբար քաղաքական մեծամասնության պարտականությունն է ապահովել ԱԺ բնականոն ընթացքը։ Երկրորդ արձանագրումն այն է, որ ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ բացառապես իր նեղ քաղաքական թիմի ցանկությունն է իրականացնում»,- ասաց Մինասյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
667 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
574 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն