211652_close_icon
views-count862 դիտում article-date 12:02 12-06-2024

Ամբակում Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽ-ի ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 3-րդ նիստին

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և առաջին
տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից
իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 3-րդ նիստին։

Համակարգող խորհրդի նպատակն էր ներկայացնել երկու ծրագրերի շրջանակներում իրականացված և նախատեսվող գործողությունները։

Նիստին իր ելույթում Ամբակում Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է «Ազատությունից զրկված անձանց
իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ծառայության պետը, ի թիվս այլնի, անդրադարձել է ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարիքները գնահատելու համար ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման նոր գործիքին, որը փորձարկվել է 4 ՔԿՀ-ներում։

Բացի այդ՝ Ամբակում Գրիգորյանը խոսել է «Վերասոցիալականացման ծրագրերի ներդրման և իրականացման
կարիքների գնահատման զեկույցի» մասին, որում ներկայացված առաջարկությունների հիման վրա որոշում է կայացվել ԵԽ-ի աջակցությամբ «Սևան» ՔԿՀ-ի տարածքում ստեղծել փայտամշակման արհեստանոց՝ նպաստելով
դատապարտյալների զբաղվածության ապահովմանն ու աշխատանքային նոր հմտությունների ձևավորմանը։
Ծառայության պետը ներկայացրել է նաև առաջարկություններ պատժի անհատական պլանների կազմման սկզբունքների և ուղեցույցների մշակման, ՔԿՀ-ներից որևէ մեկում ազատազրկված անձանց ողջամիտ զբաղվածության ապահովման նպատակով նոր կենտրոնների բացման, ինչպես նաև ՔԿՀ-ների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների գործունեության նոր մոդելի մշակման և ներդրման վերաբերյալ։

Համակարգող խորհրդի նիստին հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ
ներկայացուցիչներ Տանյա Ռակուսիչ-Հաջիչը, Դիանա Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև շարունակական և սերտ համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր