766 դիտում
12:25 13-06-2024
ՀՀ-ն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք»
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, մարդկանց խոշտանգումները։
«Ինչպես մշտապես, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։
Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր վիրավորներին և ազատություն՝ բոլոր ապօրինի կալանավորվածներին»,-ասված է հայտարարության մեջ։
Նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

Նմանատիպ նյութեր
2572 դիտում
20:37 01-03-2022
Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք ձևակերպել հետագայի օրակարգը. Արթուր Վանեցյան
1722 դիտում
20:13 15-01-2022
Հայաստանի «իշխանությունները» վերածվել են օղակը վզին գցած շնիկի. Արտակ Զաքարյան