211652_close_icon
views-count40531 դիտում article-date 16:02 15-06-2024

Գողության դեպք՝ Երևանում․ «Օկտոհաբ» ՍՊԸ-ի մենեջերը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Ռամադա» հյուրանոցում իր գործընկերը կորցրել է 3 ոսկյա մատանի և վզնոց ու հնարավոր է՝ այն գողացել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 25-ամյա Վարդուհի Ղ․-ն և հայտնել, որ գործընկեր, 39-ամյա Արթուր Ն․-ն «Ռամադա» հյուրանոցում կորցրել է երեք ոսկյա մատանի և վզնոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Բախշյանի գլխավորությամբ։

Օրեր անց Վարդուհի Ղ․-ն հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է նաև, որ Արթուր Ն․-ն կասկածներ ունի, որ նշված զարդերը սրահում դրված ճամպրուկից գողացել Է հյուրանոցի աշխատակիցներից մեկը:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդուհի Ղ․-ն աշխատում է «Օկտոհաբ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր