47569 դիտում
10:15 16-06-2024
Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի մարզում․ Գետափ-Մարտունի ճանապարհի Սալլի բնակավայրում հողազանգվածի սահքի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի Սալլի բնակավայրի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչից ճանապարհը երկկողմանի փակվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյան գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտյոմ Չաթոյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Գասպարյանը։
Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցները, ովքեր տեղի ճանշինի հետ արդեն աշխատանքներ են ձեռնարկում ճանապարհը մաքրելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
59048 դիտում
16:07 06-11-2017
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ