211652_close_icon
views-count844 դիտում article-date 18:30 18-06-2024

Անազատության մեջ հայտնված բազմաթիվ քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:

Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:

Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված, և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով մշտապես իշխանությունների թիրախում է»:

Նմանատիպ նյութեր