211652_close_icon
views-count1072 դիտում article-date 22:46 18-06-2024

Դավիթ Անանյանի և Արման Թաթոյանի փաստաբանական գրասենյակները համագործակցության հուշագիր են ստորագրել

Այսօր «Թաթոյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ և «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով, ըստ էության, ազդարարվեց համապարփակ համագործակցության մեկնարկը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ»-ը․
 
«Ֆինանսական և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ողջ շրջանակն իրենց հաճախորդներին առաջարկելու և միասնական թիմով հանդես գալու ցանկությունն ու մտադրությունը հիմնված է երկու ընկերությունների միջև ձևավորված փոխվստահության, ինչպես նաև համատեղ կառուցողական փոխգործակցությամբ որակյալ և արժեքավոր ծառայություններ մատուցելու պատրաստակամության և շահագրգռվածության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր