211652_close_icon
views-count829 դիտում article-date 21:13 19-06-2024

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հունիսի 20-ին կմեկնի Վիլնյուս

Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

Նմանատիպ նյութեր