211652_close_icon
views-count814 դիտում article-date 21:38 19-06-2024

Պրահայում տղամարդը դանակով հարձակվել է վեց մարդու վրա

Պրահայի բենզալցակայանում դանակով զինված տղամարդը հարձակվել է վեց մարդու վրա: Բժիշկները օգնություն են ցուցաբերել երեք տուժածներին, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ հարձակվողը ձերբակալվել է:

«Հունիսի 19-ին Պրահայի 7-րդ Արգենտինյան փողոցում գտնվող բենզալցակայանում 52-ամյա տղամարդը դանակով հարձակվել է վեց անձի վրա։ Երկու հոգի ստացել են մակերեսային վնասվածքներ, որոնց տեղում բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները։ Եվս մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց մարմնի վերին հատվածում լուրջ վնասվածքի պատճառով, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները բերման են ենթարկել հարձակվողին, իսկ նրա գործողությունների պատճառները պարզվում են։

Նմանատիպ նյութեր