790 դիտում
11:30 20-06-2024
Շատերը, հավատալով վարդագույն իրականությանը, ստախոսին փրկիչ են համարում, իսկ իրականությունը շատ ավելի մտահոգիչ է. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ ջարդեց ոչ միայն փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչությունը, այլ մեծ թվով լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:
Այսինքն` փաշինյանական իրականությունում ադրբեջանական ագրեսիային նախապատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումներով, անվտանգության նկատառումներով ծառեր տնկելով, բանակային կորպուսները հետ քաշելով և սահմանապահներ տեղակայելո՞վ:
Բա սահմանամերձ բնակավայրերով շրջում եք ու մարդկանց համոզում (իրականում` ստում), որ իրենց հիմնական խնդիրը տանիքի, անասունի կամ գյուղական նշանակության ինչ-որ կառույցի հարցն է:
Շատերն էլ, հավատալով այդ վարդագույն իրականությանը, ստախոսին փրկիչ են համարում, իսկ իրականությունը, որն արտացոլված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շատ ավելի մտահոգիչ է և անհանգստացնող»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
2425 դիտում
10:33 08-07-2021
Մտահոգիչ իրականությունը. ովքեր են Արցախի հարցը բեռ համարում․ «Փաստ»
2969 դիտում
23:00 11-05-2021
Գիտեմ, շատերը չեն սիրում Սարգսյանին, բայց այդ նույն շատերը ընդունում են որպես լուրջ ղեկավար. Գարիկ Ուրումյան
Այս բաժնից
1117 դիտում
12:36 05-01-2025
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը
613 դիտում
12:11 05-01-2025
Գերմանիայի իշխանությունները չգիտեն, թե երբ են իսլամիստներին վտարելու Սիրիա
649 դիտում
11:38 05-01-2025
ԱՄՆ-ն կարող է սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել երկրում չինական արտադրության անօդաչուների վաճառքը