211652_close_icon
views-count1201 դիտում article-date 12:06 21-06-2024

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թ․ սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս երկու զինծառայողի դիակ-մասունքները։

«Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ», - ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր