211652_close_icon
views-count868 դիտում article-date 18:28 21-06-2024

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետությունը ճանաչելու մասին կայացված որոշմանը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է.

«Մենք ուրախ ենք, որ Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի նման պետություններից հետո Հայաստանը ևս Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին որոշում է կայացրել:

Հայաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի, իրավունքների հավասարության, ինքնիշխանության և խաղաղության մեջ միասին ապրելու սկզբունքների նկատմամաբ և ճանաչում է Պաղեստին պետությունը»:

Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել՝ որպեսզի ավելի շատ պետություններ ճանաչեն Պաղեստինը որպես պետություն։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին էր Հայաստանի արգործնախարարությունը հայտարարել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին կայացված որոշման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր