211652_close_icon
views-count766 դիտում article-date 11:15 22-06-2024

Շարժումը որևէ հեռանկար չունենալով մարելու է՝ դառնալով պետականության դեմ պայքարած հերթական ձախողվածը. Արայիկ Հարությունյան

Կաթողիկոսի կողմից ղեկավարվող այս շարժումը խորքային իր նպատակն ուներ՝ ֆեյք իրականություն ստեղծելով տարածել անորոշություն և հուսալքություն:

Անդրադառնալով Գալստանյանի մարող շարժմանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ինչպես արդեն նշել էի, այս շարժումը որևէ հեռանկար չունենալով մարելու է՝ դառնալով պետականության և ինքնիշխանության դեմ պայքար մղած հերթական ձախողված շարժումներից մեկը:

Ցավալին այն է, որ կաթողիկոսի կողմից ղեկավարվող այս շարժումը խորքային իր նպատակն ուներ՝ ֆեյք իրականություն ստեղծելով տարածել անորոշություն և հուսալքություն:

Դա, ըստ տնտեսվարողների, միշտ բացասական ազդեցություն է ունենում տնտեսական ակտիվության վրա: Մենք բազմիցս կոչ ենք արել և անում՝ ուշադրություն չդարձնել այդ ֆեյք իրողությանը, որովհետև իրականությունը մեր պետության մեջ բացարձակ այլ է:

Ուստի, անտեսե՛ք նրանց, տեր եղե՛ք մեր պետությանը, ապրե՛ք ձեր կյանքով, զարգացրե՛ք ձեր բիզնեսը, զբաղվե՛ք կրթությամբ, հարստացե՛ք և հարստացրե՛ք, կատարե՛ք վաղուց պլանավորված ներդրումները, գումար ծախսե՛ք ձեր ընտանիքների համար, նորոգե՛ք բնակարանները, արձակուրդը վայելե՛ք, գնահատե՛ք ապրած ամեն մի րոպեն և այլն, այնպես, ինչպես անում են բարեկեցիկ շատ երկրների քաղաքացիներ:

Որովհետև մեր երկիրն էլ իր խնդիրներով հանդերձ՝ աշխարհի ամենալավ երկրներից է՝ շատ ու շատ հնարավորություններով:

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր: Վայելե՛ք ձեր կյանքը ու ապրե՛ք: ԱՊՐԵ՛Ք»,- ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր